Աֆղանստանում առնվազն 30 մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով. AFP

Աֆղանստանում առնվազն 30 մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով. AFP

Առնվազն 30 մարդ Է զոհվել Աֆղանստանի արեւելքի Չարիքար քաղաքում (Փարվանի նահանգի վարչական կենտրոն) սաստիկ տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման հետեւանքով:

 Օգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին: Իր հերթին, TOLOnews հեռուստաալիքը հայտնել Է նահանգի տարածքում տարերքի 25 զոհերի եւ 60 տուժածների մասին: Հեռուստաալքի տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք են եւ երեխաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում