Ակումբներին են բաշխվել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները, հաստատվել է ՀՖՖ բժշկական կոմիտեի կազմը

Ակումբներին են բաշխվել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները, հաստատվել է ՀՖՖ բժշկական կոմիտեի կազմը

ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխում (2020/2021 մրցաշրջան), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) բժշկական կոմիտեի կազմի հաստատում, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների քանակի քննարկում (2022/2023 մրցաշրջան):

Վերոնշյալ օրակարգով կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկել են ըստ սահմանված չափանիշների, ՈՒԵՖԱ համերաշխության գումարների հետևյալ չափաբաժնով բաշխման օգտին՝

«Ուրարտու» ՖԱ - 82․000 եվրո

«Փյունիկ» ՖԱ - 78․000 եվրո

«Վան» ՖԱ - 52․000 եվրո

«Արարատ-Արմենիա» ՖԱ - 46․642 եվրո

«Ալաշկերտ» ՖԱ - 46․642 եվրո

«Արարատ» ՖԱ - 46․642 եվրո

«Նոա» ՖԱ - 46․642 եվրո

«Նորավանք» ՖԱ - 37․000 եվրո

«Շիրակ» ՖԱ - 37․000 եվրո

«Գանձասար» ՖԱ - 20․000 եվրո

«Լեռնային Արցախ» ՖԱ - 15․003 եվրո:

Գումարները կբաշխվեն ակումբներին 2022 թ. մարտին:

Օրակարգի երկրորդ հարցի քննարկումից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն հաստատել են ՀՖՖ Բժշկական կոմիտեի կազմը: Այն 21 անդամ ունի:

Քննարկվել է նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների քանակի հարցը:

Որոշվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների դիրքորոշումները ներկայացնել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի ակումբներին, ստանալ նաև ակումբների դիրքորոշումները հարցի կապակցությամբ, որից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեն արդեն հաջորդ նիստի ընթացքում կկայացնի վերջնական որոշում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում