Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում

Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում

«Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել»:

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ զրույցում, որի ընթացքում ներկայացրել է 1976 թվականի քարտեզն ու բացատրել, որ այդ հիմքով է արվում սահմանազատումը։

«Սա իրավական հիմնավորված քարտեզն է, որով գծվել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Հայաստանի սահմանը»,- նշել է Փաշինյանը։

Կիրանցի բնակիչը հակադարձել է, որ եթե չի զիջվել տարածքներ, ուրեմն ինչու՞ են մարդկանց փոխհատուցում տալիս։

«Փոխհատուցում տալիս ենք, քանի որ մարդը մեղք չունի։ Եթե պարզվի, որ կա մեղք, ուրեմն պաշտոնյան է մեղավոր, որ մարդուն դրել է այդ վիճակի մեջ»,- ասել է Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում