Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
11.06.2024 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
14.06.2024 թ. - «Օտար լեզուներ»
18.06.2024 թ. - «Մաթեմատիկա»
21.06.2024 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
25.06.2024 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
28.06.2024 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 41 քննական կենտրոնների ցանկը՝ 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում։
Կարծիքներ