Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին․ Պուտինը՝ Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Անկախության օրվա առթիվ՝ վստահություն հայտնելով երկու երկրների միջև արդյունավետ երկկողմ համագործակցության համակարգված ընդլայնման հարցում։
Շնորհավորական հեռագրի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով բարձրացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է շնորհավորանքում։
Կարծիքներ