Tech Week 2022. Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հուլիսի 2-ին մեկնարկեց Tech Week 2022-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել բոլոր նրանց, ովքեր կարևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նպատակ ունեն ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք, հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ: Ինչպես նաև կլինեն մոտիվացիոն ելույթներ՝ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
Այս ընթացքում՝ հուլիսի 2-4-ն ընթացող միջոցառումների շրջանակներում, մասնակիցները հնարավորություն ունեն տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։
Կարծիքներ