Հարավային Կորեայում արտակարգ միջոցներ են սահմանել օդում միկրոփոշու բարձր խտության պատճառով
Կորեայի Հանրապետությունը մայրաքաղաքի տարածաշրջանում եւ Չհունչհոն Նամդոյի նահագնում սահմանել Է առողջության համար վտանգավոր մանրադիսպերս փոշու դեմ պայքարի արտակարգ միջոցներ: Բնապահպանության նախարարության՝ մարտի 15-ին տարածված հաղորդագրության համաձայն՝ տվյալ տարածաշրջաններում միկրոփոշու մակարդակը երկրորդ օրն անընդմեջ պահապանվում Է սպառնալից մակարդակում:
Արտակարգ միջոցները նախատեսում են մի շարք տիպի փոխադրամիջոցների շահագործման արգելք, Ինչհոնում եւ Չհունչհոն Նամդոյում 34 ածխային Էլեկտրակայաններից 11-ի աշխատանքի լիակատար դադարեցում, նաեւ եւս 23 Էլեկտրակայանների առավելագույն հզորության մինչեւ 80 տոկոս սահմանափակում: Մյուս ձեռնարկությունները, որոնք մթնոլորտ են արտանետում մանրադիսպերս փոշի, պետք Է կրճատեն արտադրությունը կամ աշխտանքային օրվա տեւողությունը: Վերջին հետազոտությունների տվյալների համաձայն՝ PM2.5 մանրադիսպերս փոշու մասնակները չափազանց վնասակար են առողջության համար: Դրանք կուտակվում են օրգանիզմում՝ ժամանակի ընթացքում առաջացնելով սիրտ-անոթային հիվանդությունների, շնչառական օգանների հիվանդությունների, թոքերի քաղցկեղի զարգացում: Գիտնականների կարծիքով՝ Հարավային Կորեայում ծխամշուշը հիմնականում բաղկացած Է հարեւան Չինաստանի արդյունաբերական ձեռնարկությունների, Կորեայի ածխային ջերմակայանների եւ ավտոմոբիլային արտանետումների խառնուրդից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ