Մեքենան, մոտ 20 մ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա զոհ
Մարտի 14-ին, ժամը 21:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Toyota Camry» ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ Վ․ Մ․-ն (ծնված 1999 թ․), Դ․ Պ․-ն (ծնված 2000 թ․) և Ն․ Պ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ն․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածինը՝ բավարար։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Կարծիքներ