Ռիգայում Հայաստանը ներկայացնում է 27 ընկերություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ տեղակալ Նարեկ Հովակիմյանը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում մասնակցել են BT1 միջազգային ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված Riga Food 2024 սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ,թեյ,պատրաստի սնունդ և այլն)։ Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։
Ընդհանուր առմամբ՝ այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 12 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ Լատվիայից, Լիտվայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Կարծիքներ