Գյումրիում 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել․ Վիճակը ծայրահեղ ծանր է
Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից այսօր 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրից հետո։
Երեխային նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում։
Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը freenews-ի հետ զրույցում նշեց, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, առանց գիտակցության, գանգուղեղային ծանր վնասվածքով, գանգի բազմակի կոտրվածքներով։ Ցուցաբերվել է առաջին անհրաժեշտության բուժօգնություն, որից հետո որոշում է կայացվել նրան ռեանիմոբիլով տեղփոխել Մայրաքաղաքի Սբ․ Աստվածամայր հիվանդանոց։
Ավելի ուշ հիվանդանոցի տնօրեն Ժորժ Սերոբյանը freenews-ի զրույցում նշեց, որ այս պահին էլ մայրաքաղաքի գործընկերների հետ կապի մեջ է, երեխայի վիճակի մեջ դեռ դրական տեղաշարժ չկա։
Ի դեպ, նշենք, որ այս թաղամասում հիմնականում բնակվում են ՌԴ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողների ընտանիքները:
Կարծիքներ