Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է. մանրամասներ
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ նշելով, որ մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։
Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթեւեկությունը միակողմանի է։
Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Կարծիքներ