Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
Վրաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5219 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 675 հազար 771 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2348 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9588 է:
Կարծիքներ