Պուտինը հուսով է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի ամենամոտ ժամանակում

Պուտինը հուսով է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի ամենամոտ ժամանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի ամենամոտ ժամանակում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Հուսանք, որ պատվաստանյութը, հնարավոր է, հայտնվի ամենամոտ ժամանակում»,- հայտարարել է պետության ղեկավարը բժիշկների հետ տեսահամաժողովի ժամանակ:

«Մեզ մոտ դեղամիջոցներ են հայտնվել, որոնք, իմ կարծիքով, հավանաբար, աշխարհում լավագույնն են որակով, մաքրությամբ»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Ըստ նրա՝ սա վկայում է ռուսական գիտության բարձր մակարդակի մասին:

Ամբողջ հանրության ջանքերի, քաղաքացիների պատասխանատվության եւ բժիշկների հերոսական աշխատանքի շնորհիվ համաճարակը սկսում է նահանջել, արձանագրել է ՌԴ նախագահը: «Բայց դրա դեմ պայքարը շարունակվում է»,- ասել է նա:

Պետության ղեկավարը նշել է, որ ավելի ուշ անհրաժեշտ կլինի եզրակացություններ կատարել առավել պահանջված ուղղություններին աջակցելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում