Վրաստանում «կանաչ կարգավիճակ» կունենան նաև օտարերկրյա քաղաքացիները
Վրաստանի կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացիների կանաչ անձնագրի վերաբերյալ որոշման մեջ։ Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների «կանաչ կարգավիճակ»-ը հաստատելու համար բավական կլինի ներկայացնել իրենց երկրում տրված համապատասխան փաստաթղթերը։ Aliq Media.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Համաձայն հրամանագրի՝ www.covidpass.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում, CovidPass Georgia և EU Digital COVID Certificate համակարգում չգրանցված օտարերկրացիների կանաչ կարգավիճակը կստուգվի շնորհող երկրի կողմից տրված QR կոդի կամ համապատասխան պաշտոնական գերատեսչության կողմից տրված ամբողջական պատվաստման կամ բացասական PCR թեստի սերտիֆիկատի հիման վրա:
Ըստ կառավարության՝ այս որոշման նպատակն է օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալ օգտվել կանաչ կարգավիճակից՝ իրենց երկրում տրված փաստաթղթով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «կանաչ անձնագիր» ունենալու մասին օրենքը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները մի շարք հաստատություններ կարող են մուտք գործել միայն «կանաչ անձնագրի» առկայության դեպքում։
Կարծիքներ