Պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, նա ակնհայտ խոչընդոտում է ոստիկանների աշխատանքը․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում է արել, որով հայտնում է, որ ՀԿ-ն պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։
Իոաննիսյանը նշել է, որ վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։
«Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։
Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն»,–նշել է նա:
Հիշեցնենք՝ 2 օր առաջ, Երևանում անհնազանդութւյան գործողություններից մեկի ժամանակ Աննա Մկրտչյանը թիկունքից գրկում էր ոստիկանության աշխատակցին՝ թույլ չտալով նրան առաջ շարժվել, բացի այդ, նա և այլ ցուցարարներ քաշքշում էին ոստիկանության աշխատակիցների գլխարկները:
Կարծիքներ