Հավերժության պուրակ՝ ի հիշատակ նահատակված ոստիկանների. անվանական ծառեր են տնկել այրիներն ու զոհվածների զավակները

Հավերժության պուրակ՝ ի հիշատակ նահատակված ոստիկանների. անվանական ծառեր են տնկել այրիներն ու զոհվածների զավակները

Նոյեմբերի 12-ին ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի է ունեցել Հավերժության պուրակի հիմնման հանդիսավոր արարողություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Միջոցառմանը մասնակցել են  ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված ծառայողների հարազատներն ու ընկերները։

Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր են տնկել։

Նշենք, որ 44-օրյա պատերազմին ոստիկանությունը տվեց 71 զոհ։

Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։

Հիշատակի միջոցառումը շարունակվել է ոստիկանության մշակույթի կենտրոնում։ Այն մեկնարկել է աղոթքով ու մեկ րոպե լռությամբ։

Հնչեցլ են հայրենասիրական երգեր ու ասմունքներ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում