Տոմսկի քաղաքապետը կալանավորվել է

Տոմսկի քաղաքապետը կալանավորվել է

Տոմսկի Կիրովսկի շրջանի դատարանը երկու ամսով կալանավորել է քաղաքի ղեկավար Իվան Կլյայնին, ով ձերբակալված էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային դատարանի մամուլի ծառայությունից:

«Դատարանը մեղադրյալի համար որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա ժամկետով՝ մինչ 2021 թվականի հունվարի 13-ը, կալանավորումը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ինչպես հստակեցրել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունում, քննիչները նրան մեղադրանք են առաջադրել ՌԴ ՔՕ 286 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար: Կլյայնը չի ընդունել իր մեղքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում