Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Կառավարության որոշմամբ Ռազմիկ պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին կատարած աշխատանքի համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց Ռազմիկ Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ:

Նորանշանակ մարզպետն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ իր գործունեությամբ կփորձի արդարացնել բոլոր ակնկալիքները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում