Բելառուսում բողոքի ակցիա լուսաբանած լրագրողներին կդատեն
Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը։ Նրանց մեղադրում են ապօրինի հավաքաներին մասնակցելու և ոստիկանների պահանջները չկատարելու մեջ։ Նրանք կարող են տուգանվել կամ ենթարկվել մինչև 15 օր ազատազրկման։ Հիշեցնենք, որ լրագրողները ձերբակալվել են սեպտեմբերի 1-ին, Մինսկի Դինամո մարզադաշտի դիմաց կազմակերպված ցույցի ընթացքում։
Հիշեցնենք նաև, որ Բելառուսի ընդդիմությունը չի ընդունում օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 66-ամյա Լուկաշենկոն 6-րդ անգամ վերընտրվել է որպես նախագահ։ Լուկաշենկոն պնդում է՝ բողոքի ակցիաները ուղղորդվում են Արևմտյան երկրների կողմից։
Կարծիքներ