Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես
Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես: Այս մասին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:
Հանձնակատարի ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է.
«Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։ Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,-ընդգծեց Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։
Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորեցին Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր»։
Հիշեցնենք, որփետրվարի 13-ին մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն։ Այն կշարունակվի մինչ փետրվարի 19-ը:
Կարծիքներ