Վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ. ԼՂ-ից 2900 անձ է տեղափոխվել Հայաստան
Հայաստանից վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և տեղափոխել բռնի տեղահանված 2900 անձի:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի աշխատաքնները ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նախօրեին արդեն Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերից հետո վերադարձել են: Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել են Գորիսի կամ Վայքի կենտրոններ»,-ասաց մամուլի քարտուղարը:
Տեղափոխված այդ անձինք հիմնականում եղել են ծերեր, խոցելի խավի ներկայացուցիչներ, և այս մարդկանց հոգածությունն առավել կարևոր է պետության համար:
Կարծիքներ