Շիրակի մարզպետի որոշմամբ Գյումրիում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Գյումրիում այսօր անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով:
ուսումնավարժությունն անցկացվել է արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների շրջանակում։
Այն կյանքի է կոչվել Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի համատեղ ջանքերով։
Կարծիքներ