Վարդենիսում ուսուցիչը 07-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն
Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Նրան նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն՝ իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ:
Կարծիքներ