Ուկրաինան կմնա ԱԱ-2030-ի անցկացման միասնական հայտում

Ուկրաինան կմնա ԱԱ-2030-ի անցկացման միասնական հայտում

Ուկրաինան դեռ կարող է ընդունել ԱԱ-2030-ի հանդիպումները:

2022 թվականի հոկտեմբերին Ուկրաինան միացել է 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ դիմումին։ Մարտին հայտնի դարձավ, որ հայտին միացել է Մարոկկոն։ Աֆրիկյան երկիրը պետք է փոխարիներ Ուկրաինային։

Սակայն Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան ասել է, որ Ուկրաինայի մասնակցությունը մրցաշարի կազմակերպմանը դեռ պլանների մեջ է։

«Մենք հավակնություններ ունենք կազմակերպել 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Իսպանիայի, Մարոկկոյի և Ուկրաինայի հետ միասին՝ Միջերկրական ծովի երկու ափերի միջև միասնական հայտի շրջանակում:

(Հայտն ուղղված է) կազմակերպելու առաջին Աշխարհի գավաթը, որը սպորտի և դրա լավագույն արժեքների միջոցով կմիավորի երկու մայրցամաքներ՝ Եվրոպան և Աֆրիկան»,- ինչպես հայտնում է armsport.am-ը՝ ասել է Կոստան ՈւԵՖԱ-ի կոնգրեսում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում