Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում նշվել է հայկական դրամի 30-ամյակը․ ներկա է եղել ՀՀ նախագահը

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում նշվել է հայկական դրամի 30-ամյակը․ ներկա է եղել ՀՀ նախագահը

Հայկական դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով:

Գիտաժողովի բացման խոսքով հանդես են եկել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ողջունել է բարձր մակարդակի գիտաժողովի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

«Համոզված եմ, որ քննարկումները օգտակար կլինեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և առանձին երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների համար և լուծումներ կգտնվեն օրակարգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է նախագահը:

Գիտաժողովին, որին հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ներկայացվել է հայկական դրամի անցած 30-ամյա ուղին, քննարկվել են դրամավարկային և բյուջետային քաղաքականությունը, գլոբալ ֆինանսական համակարգում թվային և «կանաչ» տնտեսությունների դերին, գլոբալ ֆինանսական համակարգի ռիսկերին ու թվային արժույթին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում