Այլ երկրներից ավազակախմբերի ներքաշումը հակամարտության մեջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Մատվիենկո
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կոչ է անում դադարեցնել բոլոր սադրիչ հայտարարությունները, որոնք «յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակի վրա»:
«Պետք է դադարեցնել բոլոր սադրիչ հայտարարությունները մեկ եւ մյուս կողմից, որոնք թույլ չեն տալիս կայունացնել ինչ-որ կերպ իրավիճակը, այլ միայն յուղ են լցնում կրակի մեջ եւ խափանում են բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ լուծում գտնելու իրական ցանկությունը», - հայտարարել է նա ТАСС-ին տված հարցազրույցում: Մատվիենկոն հիշեցրել է, որ բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանը կոչ է անում ոչ միայն Ռուսաստանը, որ արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը:
Առանց ռազմական լուծման
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա ըմբռնումը գալիս է եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին։
«Ցանկացած շփում, ցանկացած երկխոսություն, ցանկացած հեռախոսային բանակցությունները, իհարկե, ավելի լավ են կրակոցներից։ Եվ մենք շատ լավ զրույցներ ունեցանք և Հայաստանի, և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ։ Եվ, իհարկե, նրանք նույնպես շատ անհանգստացած են այն ամենով, ինչ տեղի է ունենում, յուրաքանչյուրը փորձում է շարադրել իր ճշմարտությունը», - նշեց նա։ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է, համառ, մենք այն կիրականացնենք, եւ մեր երկրի նախագահը շատ բան է անում արդյունքի հասնելու համար՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, անհապաղ դադարեցնել կրակը», - ընդգծել է Մատվիենկոն:
«Որքան էլ որ որեւէ մեկը ինչ-որ բան պնդի, ինձ թվում է, եւ երկու կողմից էլ արդեն հասկացվում է, որ ռազմական լուծում չկա, եւ մենք բազմիցս այդ մասին ասել ենք։ Այդ հակամարտության ռազմական լուծում չկա, միայն բանակցություններ, միայն փոխզիջումներ երկու կողմերից, միայն փոխընդունելի լուծման որոնում»,- հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակը՝ արձանագրելով, որ «բռնապետությամբ ոչ մի, ոչ մյուս կողմը ոչնչի չի հասնի»:
Հակամարտության միջազգայնացումն անթույլատրելի է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ այլ երկրներից ժամանող ավազակախմբերի ներգրավումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը:
«Թեեւ դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը, եւ շատերը, որ (արձանագրվում է) այլ պետությունների ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը, (որ այլ երկրներից ավազակախմբերը) ներգրավված են այդ ռազմական գործողություններում», - նշել է խոսնակը:
«Սա արդեն շատ լուրջ պատմություն է եւ շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համար, դա տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ մեծ վտանգ է ներկայացնում», - ընդգծել է նա: «Անթույլատրելի է այդ լուրջ դիմակայության միջազգայնացումը։ Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի», - արձանագրել է սենատորը։
Կարծիքներ