Լեհաստանում կալանել են ռուսական «Ռուսլանա» նավը՝ հարբած անձնակազմով

Լեհաստանում կալանել են ռուսական «Ռուսլանա» նավը՝ հարբած անձնակազմով

Լեհաստանի ափերի մոտ ռուսական «Ռուսլանա» բեռնատար չորանավը, վերջին պահին շրջադարձ կատարելով, կարողացել է խուսափել Գդանսկից ոչ հեռու գտնվող ծանծաղուտում հայտնվելուց։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Գդանսկի սահմանապահ ծառայության պահակախմբից TVN24-ին ասել են, որ ռուսական առևտրային նավը շարժվել է դեպի Գդանսկի հյուսիսային նավահանգիստ՝ երթևեկելի մասից դուրս:

Բեռնատար նավը  չի արձագանքել ռադիոկապի միջոցով իրեն ուղղված զանգերին։ Լեհ սահմանապահները ստիպված են եղել միջամտել։ Նավին ընդառաջ է գնացել տեղական հերթապահ նավը, որի սպաները, բարձրանալով ռուսական նավ, անձնակազմին հայտնաբերել են  հարբած վիճակում։

Դեռ պարզ չէ՝ նավի կտրուկ շրջադարձը Լեհաստանի առափնյա ծառայությունների նախազգուշացման արդյո՞ւնք է, թե՞ անձնակազմը վերջին պահին ինքնուրույն է հասկացել, որ բեռնանավը պատրաստվում է հայտնվել ծանծաղուտում։

Ռուսական նավի կապիտանի և անձնակազմի երկու անդամների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Դրա հիման վրա տրվել է նավի կալանման հրաման։

Ռուսական կողմը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում