Նիգավանում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում հնչել են կրակոցներ
Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
Կարծիքներ