ԱՄՆ-ում բուժքույրն ուղիղ եթերում ուշաթափվել է COVID-19-ի պատվաստումից հետո
ԱՄՆում՝ Թենեսի CHI Memorial հիվանդանոցում, դեկտեմբերի 17-ին բուժքույրը ուշագնաց է եղել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է 9abc հեռուստաալիքը՝ ասելով, որ խոսքը Pfizer բժշկական ընկերության պատվաստանյութի մասին է։
COVID-19-ի պատվաստանյութը ստանալուց մոտ 17 րոպե անց բուժքույրը գլխապտույտ է ունեցել, ներողություն խնդրել և կորցրել գիտակցությունը:
«Ես մի փոքր ապակողմնորոշված էի, բայց հիմա ինձ լավ եմ զգում, և ձեռքի ցավն անցել է»,- ավելի ուշ պատմել է Թիֆանի Դովերը:
Բուժքույրը լրագրողների հետ զրույցի ժամանակ նաև ասել է, որ հաճախ է կորցնում գիտակցությունը, երբ ցավ է զգում, և նրա համար դա սովորական երևույթ է ։
CHI Memorial-ի բժիշկները հայտարարել են, որ բուժքրոջ ուշագնացությունը կապված չէ պատվաստանյութի հետ:
Կարծիքներ