Իրաքի վարչապետը կարգադրել Է սկսել Էրբիլի օդանավակայանի վրա հարձակման հետաքննություն
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին կարգադրել Է սկսել հարձակման հետաքննությունը, որը կատարվել Է երկրի հյուսիսի Քրդական Ինքնավար Շրջանում Էրբիլ քաղաքի օդանավակայանի վրա: Իրաքի վարչապետի հայտարարություններն ապրիլի 15-ին հաղորդում Է Sky News Arabia հեռուստաալիքը:
«Ես կարգադրություն արեցի կատարել Էրբիլում իրականացված հարձակման անհապաղ հետաքննություն: Նա նաեւ հավելել Է, որ «Իրաքում անվտանգության պահապանումն Իրաքի կառավարության եւ երկրի անվտանգության ուժերի պատասխանատվության գոտին Է»:
Ապրիլի 14-ին Reuters գործակալությունը տեղեկացրել Է, որ Էրբիլի օդանավակայանը, որտեղ գտնվում Է ամերիկյան զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմակայանը, ենթարկվել Է հարձակման, որը կատարվել Է անօդաչուի միջոցով: Ենթադրվել Է, որ հարձակման թիրախ են եղել ամերիկացի զինվորականները: Նշվել Է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ