Դեպի Մարս ճանապարհորդության ընթացքում մահացած տիեզերագնացներին կուտեն նրանց գործընկերները

Դեպի Մարս ճանապարհորդության ընթացքում մահացած տիեզերագնացներին կուտեն նրանց գործընկերները

Եթե դեպի Մարս ճանապարհորդության ժամանակ տիեզերանավի անձնակազմի անդամներից որեւէ մեկը մահանա, ապա ողջ մնացած տիեզերագնացները կարող են ուտել իրենց հանգուցյալ գործընկերներին, գրում է Planet-today-ը՝ վկայակոչելով Popular Science-ը:

Աշխարհի առաջատար տիեզերական գործակալությունները դեռ միայն աշխատում են դեպի Մարս թռիչքների հնարավորության վրա, սակայն հաջորդ տասնամյակում այդպիսի նախագծերը կարող են իրականություն դառնալ: Կարմիր մոլորակը նվաճողները ստիպված կլինեն բազմաթիվ դժվարությունների բախվել, ուստի հնարավոր է, որ ոչ բոլորը վերադառնան Երկիր:

Ենթադրվում է, որ մարդակերությունը կարող է փրկություն դառնալ թիմի համար, որն իսկապես ծայրահեղ իրավիճակում է հայտնվել: NASA-ում այդ մասին պաշտոնապես չեն խոսում, սակայն դժվար չէ ենթադրել, որ նման հարցերը ոչ միայն էնտուզիաստներին են հուզում, այլ նաեւ՝ , դեպի Մարս թռիչքների նախապատրաստությունն իրականացնող գիտնականներին:

«Եթե տիեզերանավը վթարի է ենթարկվում եւ տիեզերագնացները ստիպված են օգնության սպասել երկար ամիսներ կամ նույնիսկ տարիներ, ապա մարդակերությունը կարող է փրկություն դառնալ սննդի խիստ պակասի պայմաններում: Եթե տիեզերագնացներն ուտում են իրենց մահացած գործընկերներին, նրանք կարող են ողջ մնալ՝ի վերջո առաքելությունն ավարտելու համար»,- գրում են տիեզերական ճանապարհորդությունների փորձագետները:ա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում