Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները:
Պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները:
E խմբում «Բավարիա»-ն կխաղա «Բենֆիկա»-ի, Կիևի «Դինամո»-ն` «Բարսելոնա»-ի hետ:
F խմբում «Ատալանտա»-ն տանը կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, «Վիլիռեալ»-ը` «Յանգ Բոյզ»-ին:
G խմբում «Վոլֆսբուրգ»-ի մրցակիցը «Զալցբուրգ»-ն է, «Սևիլիա»-ի մրցակիցը` «Լիլ»-ը:
Եվ H խմբում «Մալմյո»-ն ուժերը կչափի «Չելսի»-ի, իսկ «Յուվենտուս»-ը` «Զենիթ»-ի հետ:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Կարծիքներ