Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, սեպ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև. Միրզոյան
ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև:
Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
«Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ։ Սա վերաբերում է և՛ աշխարհագրորեն մեզ մոտ երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելով, և՛ հեռու երկրներին»,-ասել է նախարարը։
Կարծիքներ