3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է

3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է

Այսօր Գեղարքունիքի մարզում ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ 

Տեղում պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կնետրոն: Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են և Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում