Արցախում ադրբեջանցի սակրավորը պայթել է ականի վրա

Արցախում ադրբեջանցի սակրավորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում պայթել է ականի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ANAMA-ի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությունը։

Նշվում է, որ 1997 թվականին ծնված Խասիլ Յուսուբովը ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պայթել է հակահետևակային ականի վրա։

Նա ձախ ոտքի կոճի տրավմատիկ անդամահատում վնասվածք է ստացել։ Յուսուբովը տեղափոխվել է շրջանային հիվանադանոց, վիճակը գնահատվում է բավարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում