7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ

7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ

7,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ մերձակա բնակավայրը գտնվում Է երկրաշարժի Էպիկենտրոնից ավելի քան 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում