Կահիրեում 10-հարկանի բնակելի շենք է փլուզվել. Կան զոհեր

Կահիրեում 10-հարկանի բնակելի շենք է փլուզվել. Կան զոհեր

Առնվազն 3 մարդ է զոհվել, 23 մարդ տուժել է Կահիրեում 10-հարկանի բնակելի շենքի փլուզման հետեւանքով, գրում է եգիպտական Al-Ahram թերթը:

Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Տուժածներին հոսպիտալացրել են: Փլատակների տակ մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են:

Միջադեպի պատճառները հայտնի չեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում