Սի Ցզինպինն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տնտեսական հարցերի քաղաքականացումը

Սի Ցզինպինն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տնտեսական հարցերի քաղաքականացումը

Միացյալ Նահանգները պետք է դադարի թաքնվել ազգային անվտանգության հարցի հետևում՝ չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ։

«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերություններն իրենց բնույթով փոխշահավետ են, բիզնեսը բիզնես է, և կարիք չկա քաղաքականացնել առևտրատնտեսական խնդիրները», – ասել է Չինաստանի առաջնորդը, ում խոսքերը մեջբերում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Սի Ցզինպինը հավելել է, որ «Միացյալ Նահանգները պետք է դադարի չարաշահել և ընդհանրացնել ազգային անվտանգության հայեցակարգը՝ չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար»։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է կապ պահպանեն մակրոտնտեսական քաղաքականության շուրջ, աջակցեն համաշխարհային տնտեսության վերականգնմանը և կանխեն տնտեսական և ֆինանսական ռիսկերը»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում