Թունիսի ափերի մոտ երեք նավ շրջվել է, որի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թունիսի ափերի մոտ երեք նավ շրջվել է, որի հետևանքով երեք մարդ է զոհվել

Առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 12-ը անհետ կորել է Թունիսի Սֆաքս քաղաքի ափերի մոտ երեք նավակի խորտակման հետևանքով։ Այս մասին հինգշաբթի հաղորդում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով թունիսցի դատավոր Ֆաուզի Մասմուդին։

Նրա խոսքով՝ նավերը փորձել են հատել Միջերկրական ծովը և հասնել Իտալիա։ Երկրի առափնյա պահպանությունը փրկել է 152 մարդու։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Գործակալությունը նշել է, որ վերջերս Հյուսիսային Աֆրիկայից միգրանտներով նավակների թիվը կտրուկ աճել է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում