Մարոկկոն և Իսրայելը 2 շաբաթով դադարեցնում են ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ

Մարոկկոն և Իսրայելը 2 շաբաթով դադարեցնում են ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ

Մարոկկոյի իշխանությունները երկուշաբթի օրվանից՝ նոյեմբերի 29-ից, կդադարեցնեն արտերկրից թռիչքների ընդունումը՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ, որը կոչվում է «օմիկրոն»։ Այս մասին ասվում է Մարոկկոյի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այսօր՝ կիրակի, COVID-ի ուսումնասիրման միջգերատեսչական կոմիտեն հայտարարեց երկու շաբաթով դեպի թագավորություն բոլոր ուղիղ չվերթների դադարեցման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարությունը նշել է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 23:59-ից:

Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև Իսրայելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում