Հայտնի է Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում մահացածի ինքնությունը․ Ո՞րն է եղել պայթյունի պատճառը

Հայտնի է Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում մահացածի ինքնությունը․ Ո՞րն է եղել պայթյունի պատճառը

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

ԱԻՆ-ի փոխանցած տվյալների համաձայն ՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Auroranews-ի տեղեկություններով՝ պայթյունի պատճառը եղել է գազաբալոնը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մահացել է բանկի մաքրուհին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում