Մակրոնը և Պուտինը քննարկել են հունվարի 11-ի եռակողմ հանդիպման մանրամասները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ժամանակ քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է Կրեմի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերի առնչությամբ: Ընդգծվել է մարտերի արդյունքում տուժած բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը, ներառյալ`միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: Նախագահները միմյանց շնորհավորել են Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու առնչությամբ:
Կարծիքներ