Եմենը կշարունակի հարձակումներն իսրայելական նավերի վրա. Իրանի ԱԳ նախարար

Եմենը կշարունակի հարձակումներն իսրայելական նավերի վրա. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Եմենը կշարունակի հարձակումները Կարմիր ծովի նավերի վրա, որոնք սնունդ և վառելիք են տեղափոխում Իսրայել, քանի դեռ Գազայի հատվածում չեն դադարել ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Իրանի ԱԳ նախարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եմենի բարձրաստիճան պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ չեն խախտի ծովային անվտանգությունը: Նրանք նաև ասացին, որ քանի դեռ Գազայի հատվածքում պատերազմը շարունակվում է, իրենք շրջափակելու են իսրայելական կամ Թել Ավիվ մեկնող նավերը», -շեշտել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում