Պենտագոնը հաստատել է, որ հութիները հրթիռով հարվածել են ամերիկյան բեռնատար նավին
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է՝ հրթիռը, որն արձակվել է «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքից, Կարմիր ծովում հարվածել է ամերիկյան բեռնատար նավին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան:
«Հունվարի 15-ին Իրանի կողմից աջակցվող հութիները հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի վերահսկողության տակ գտնվող տարածքից և հարվածել Մարշալյան կղզիների դրոշով ԱՄՆ-ին պատկանող և շահագործվող M/V Gibraltar Eagle բեռնատար նավին», - ասվում է տեքստում:
Հրամանատարության տվյալներով՝ նավի անձնակազմը զոհերի կամ զգալի ավերածությունների մասին չի հայտնել։ Բեռնատար նավը շարունակել է երթուղին։
Կարծիքներ