Ուկրաինան պատրաստ է Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների. Պուշիլին
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այս մասին նա հայտարարել է RBC հեռուստաալիքի եթերում:
Պուշիլինը պարզաբանել է, որ այդ մասին են վկայում մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի և զինվորների շարժը, որ Կիևը վերջերս հասցրել է շփման գիծ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում <…> այժմ ամենաթեժ ժամանակահատվածն է [շփման գծում]: Տեղակայվել է նաև բավականին մեծ թվով անձնակազմ: Դա չի եղել շատ-շատ երկար ժամանակ », – ասել է Պուշիլինը:
ԴԺՀ ղեկավարը հավելել է, որ այդ մասին են վկայում նաև ԵԱՀԿ զեկույցները:
Նա հավելել է, որ նման պահվածքը «թանկ կարժենա Կիևին»: Նրա խոսքով՝ Ուկրաինան գործնականում աղքատությունից տուժած երկիր է, և հիմարություն կլինի այդքան շատ ռեսուրսներ ծախսելը:
ԴԺՀ ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային մղում է զինված բախման, իսկ Ֆրանսիան և Գերմանիան՝ որպես երաշխավոր երկրներ, չեն օգտագործում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության և ամերիկյան իշխանությունների կողմից Կիևը բազմաթիվ խրախուսական հեռախոսազանգեր է ստանում:
Կարծիքներ