Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի

Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ սեպտեմբերյան ընկերական խաղերի ժամկետները։

Սեպտեմբերի 23-ին հարավամերիկացիները կխաղան Թունիսի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Գանայի հետ, հայտնում է armsport.am-ը։

Հանդիպումների անցկացման վայրը դեռ վերջնականապես որոշված չէ։ Սպասվում է, որ մի խաղը կկայանա Փարիզում, մյուսը՝ Լոնդոնում։

ԱԱ-2022-ում Բրազիլիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի ընտրանիների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում