Պատանեկան ԵԱ Թուրքիայում. Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

Պատանեկան ԵԱ Թուրքիայում. Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

Թուրքիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։

66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը եզրափակիչում մենամարտեց ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյի հետ եւ հաղթեց մրցավարաների միաձայն որոշմամբ՝ 5։0, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ աղջիկների 42 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել էր Համեստ Աֆրիկյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում