Էդիկ Հակոբյանը և Մուշեղ Բաբայանը նշանակվել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդիկ Հակոբյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Բաբայանը ևս նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:
Կարծիքներ