Հունվարին Կոտայքի մարզում ծնվել է 156 երեխա
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունվարին ծնվել է 156 երեխա՝ 76 տղա և 80 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից․
«Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝
Չարենցավանի ծննդատուն -13 ծնունդ
Նաիրիի ծննդատուն - 7 ծնունդ
Աբովյանի ծննդատուն - 72 ծնունդ (որից 2-ը զույգ)
Հրազդանի ծննդատուն - 62 ծնունդ:
Առողջություն մեր բոլոր փոքրիկներին»:
Կարծիքներ