Հրշեջները մարել են մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 6-ի ժամը 12։01-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մարշալ Բաբաջանյան 5/4 հասցեի մոտակայքում գտնվող ապակիների արտադրամասում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել են պահեստի (մոտ 20 քմ) կախովի առաստաղը, մուտքի պլաստմասե դուռը (մոտ 0․5 քմ) և պահեստավորած շինանյութ (մոտ 4 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում